Արոտային շրջանում կթու կովերի կերակրումը
Արոտային շրջանում կթու կովերի կերակրումը
Լիարժեք կերակրման շնորհիվ կովերից ստացված կաթի մեջ կարելի է բարձրացնել յուղի, սպիտակուցների և հանքային աղերի քանակը: Կովերի կաթնատվությունը ավելանում է 1-ից մինչև 6-րդ ծինը, իսկ հետո սկսում է իջնել տարեկան 5-7 %-ով:
Արոտային շրջանում կթու կովերի կերակրման կերաբաժին |
||||
|
կերատեսակի քանակը (կգ ) 1 գլխի համար |
|||
Կենդանու քաշը (կգ) |
արոտային կանաչ
|
գարի |
ցորենի թեփ |
Արմատա պալարապտուղներ |
350 |
ըստ պահանջի |
1.5 |
1.5 |
3 |
400 |
ըստ պահանջի |
2 |
1.5 |
4 |
450 |
ըստ պահանջի |
2 |
2 |
4 |
500 |
ըստ պահանջի |
2 |
2 |
4.5 |
550 |
ըստ պահանջի |
2.5 |
2 |
4.5 |
Մսուրային շրջանում կթու կովերի կերակրում
Ճիշտ կերակրումը բարձրացնում է կթու կովերի կաթնատվությունը:
Մսուրային շրջանում կթու կովերի կերակրման կերաբաժին |
||||
կենդանիների քաշը (կգ) |
կերատեսակների քանակը ( կգ ) 1 գլխի համար |
|||
|
մարգագետնային խոտ |
գարի |
ցորենի թեփ |
Արմատապալարապտուղներ |
350 |
9 |
1.5 |
1.5 |
4 |
400 |
9.5 |
2 |
1.5 |
5 |
450 |
10 |
2 |
2 |
5 |
500 |
10.5 |
2 |
2 |
5.5 |
550 |
11 |
2.5 |
2 |
5.5 |
Կովերի ցամաքեցում
Առողջ հորթ ստանալու և կովի բարձր կաթնատվություն ապահովելու համար վերջինին ծնից առաջ անհրաժեշտ է ցամաքեցնել, այսինքն` դադարեցնել կիթը: Կովերի ցամաքի շրջանը տևում է միջինը 60 օր: Բարձրակիթ, երիտասարդ կամ թուլացած կովերի մոտ այն կարելի է հասցնել մինչև 75 օր:
Ցամաքեցնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ կովը հղի է:
Ցածրակիթ կովերին (օրական մինչև 3 լիտր) միանգամից դադարեցնում են կթելը: Ավելի բարձրակիթ կովերին նախապատրաստում են ցամաքեցմանը` կրճատելով կթելու հաճախականությունը և կերաբաժնում պակասեցնելով հյութալի կերերի քանակը: Ցամաքեցումը համարվում է ավարտված, երբ կուրծը այլևս չի ուռչում և իր մեջ կաթ չի կուտակվում:
Արոտային շրջանում կովերի ցամաքեցումը ավելի դժվար է: Եթե կովը չի ցամաքում, ապա անհրաժեշտ է որոշ ժամանակ կերակրել միայն չոր խոտով, առհասարակ կերաբաժնից հանելով հյութալի կերերը և կրճատել ջրի քանակը: