Սյունիքի Անասնաշուկան կառուցվել է 2015 թվականին «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության և իրագործվել՝ Ռազմավարական Զարգացման Գործակալություն ՀԿ-ի կողմից:

Սյունիքի Անասնաշուկան նպատակ ունի խթանել խոշոր եղջերավոր կենդանիների առևտուրը` բերելով գնորդներին և վաճառողներին/ֆերմերներին մեկ, միասնական կազմակերպված շուկայավայր: Անասնաշուկայի գործունեությունը միտված է ստեղծել կողմերի համար բարենպաստ պայմաններ՝ իրականացնելու կենդանիների առք ու վաճառքի առևտրային գործարքներ:

Անասնաշուկայի գործունեությունը միտված է` նպաստելու անասնապահության ոլորտում առկա խոչընդոտների հաղթահարմանը և արձագանքելու հետևյալ առկա բացերին ու կարիքներին`

  • ընտանի կենդանիների առք ու վաճառքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում անասնաբույծներին և ինստիտուցիոնալ գնորդներին,
  • կապերի հաստատում արժեշղթայի տարբեր մասնակիցների միջև,
  • մսի շուկայում մրցունակության ապահովման նպատակով ֆերմերային տնտեսությունների կարողությունների զարգացմանն ուղղված ռազմավարության իրականացում,
  • բարձրորակ մսամթերքի արտադրության և շուկայահանմանն ուղղված ռազմավարության իրականացում:

 

Անասնաշուկան գտնվում է Սյունիքի մարզի Խոտ գյուղական բնակավայրում Երևանից` մոտ 200 կմ հեռավորության վրա, Կապանից (մարզկենտրոն)`83 կմ, Գորիսից և Սիսիան քաղաքից`12 կմ և 32 կմ հեռավորության վրա համապատասխանաբար: Անասնաշուկան տեղակայված է հայտնի զբոսավայր “Տաթևի թևեր” ճոպանուղի տանող ճանապարհին, Իրան -Հայաստան մայրուղուց 2 կմ. հեռավորության վրա:

 

Անասնաշուկան գործում է որպես բազմաֆունկցիոնալ կառույց` առաջարկելով նաև «աջակցող» ծառայություններ, այն է` տրանսպորտային ծառայություններ, գյուղատնտեսական նյութերի, պարագաների և սարքավորումների ցուցադրություն-վաճառք, գործարար աջակցություն և այլն: Մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել նաև բաց դռների օրեր, տոնավաճառներ, գյուղական մշակութային միջոցառումներ (օրինակ`ֆերմերների միջև մրցույթների կազմակերպում` «Լավագույն ֆերմեր», «Լավագույն կենդանու սեփականատեր» և այլ անվանակարգերում, ինչպես նաև այլ գյուղական մշակութային միջոցառումներ): Նման միջոցառումները նպատակ ունեն ներգրավել ՀՀ գյուղական և քաղաքային բնակավայրերից այցելուներ` խթանելով գյուղական և քաղաքային բնակչության միջև մշակութային և գործարար կապերի զարգացումը:

 

Անասնաշուկան բաղկացած է հետևյալ ստորաբաժանումներից.

Անասնաշուկա-կենդանիների ցուցասրահը տրամադրում Է կենդանիների առևտրի ծառայություններ Սյունիքի, Վայոց Ձորի և Հայաստանի այլ տարածաշրջանների ֆերմերներին և առևտրային կազմակերպություններին:

Ադմինիստրատիվ/գործարար աջակցության բաժինը իրականացնում է թղթաբանական, գրասենյակային և գործարար աջակցություն, տեղեկատվական խորհրդատվություն:

Ագրովաճառակետ/ցուցասրահը առաջարկում է կենդանիների խնամքի և բուծման համար նախատեսված պարագաներ, անասնաբուժական դեղանյութերի լայն տեսականի, դաշտավարության համար անհրաժեշտ նյութեր, գործիքներ և սարքավորումներ:

Հանրային սննդի սրահ, որտեղ կարող եք ճաշակել ավանդական ազգային ուտեստներ` պատրաստված տեղական ֆերմերային տնտեսություններում արտադրված բնական և թարմ սննդամթերքից:

Մեր Գործընկերները

  • Ռազմվարական զարգացման գործակալություն ՀԿ

Նորություններ

16.04.2021

Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը

Սույն թվականի ապրիլի 16-ին ք. Ջերմուկի Օլիմպիա հյուրանոցում (hասցե՝ Հայաստան, 3701, Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Շահումյան փող., 16 շե ...