• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Նորություններ / Տեղի ունեցավ թվով 6-րդ «Ոչխարների խուզման» փառատոնը

Նորություններ

  • Հայտարարություններ
  • Միջոցառումներ
  • Այլ
2023-06-12

Տեղի ունեցավ թվով 6-րդ «Ոչխարների խուզման» փառատոնը

Այսօր` հունիսի 10-ին, Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում կայացավ «Ոչխարների խուզման» 6-րդ փառատոնը: Փառատոնը կազմակերպվել էր «Դը Ռանչ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այն նաև հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում ներգրավված անձանց հավելյալ եկամուտ վաստակել:

Փառատոնի պատվավոր հյուրերն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար` Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ պրն. Վերներ Թութը։

Փառատոնին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով ներկայացրեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման ցուցանիշները: «Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում և մենք կարողանում ենք ուժեղացնել ու ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայքներում տեղական բիզնեսների կարևորությունը», - նշեց նախարարը:

Պրն. Թութն իր ողջույնի խոսքը սկսեց շվեյցարական ժողովրդական երգի ուղեկցությամբ, որը լավագույնս ցուցադրում է կապն ու կարոտը հայրենիքի հետ: «Այս գեղեցիկ երգով ես ցանկանում եմ ջերմորեն ողջունել ձեզ Շվեյցարիայի դեսպանատան և Շվեյցարիայի զարգացման համագործակցության անունից»,-ասաց նա:

Պրն. Թութը իր ողջույնի խոսքում ներկայացրեց երգի պատմությունը, Գուգիսբերգում անցկացվող  ամենամյա Շաֆշեյդի միջոցառումը, որը տեղի է ունենում ամեն տարի աշնանը, երբ ամառվա ամիսներին Ալպերում արածելու ուղարկված ոչխարներին վերադարձնում են իրենց տերերին: «Շվեյցարական Գուգիսբերգն էլ Սյունիքի պես հայտնի է իր գեղեցիկ և հարուստ լեռնային բնածածկով: Սա նաև պատճառներից մեկն է, որ Շվեյցարիայի զարգացման համագործակցությունը 2006 թվականից աջակցում է Սյունիքի մարզում անասնապահության զարգացմանը: Տաթև համայնքի Խոտ բնակավայրում Սյունիքի Անասնաշուկայի հիմնումը, որն այժմ կոչվում է «Դը Ռանչ», մեր աջակցությամբ իրականացվող ծրագրի հաջողված պատմություններից մեկն է»- ասաց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ պրն. Թութը: 

Փառատոնի հյուրերին ողջունեցին և լավ օր մաղթեցին նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Աննա Մարգարյանն ու ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը: ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանն իր խոսքում ընդգծեց փառատոնային մշակույթի կարևորությունը նոր զբոսաշրջային հոսքեր ներգրավելու գործում:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեց «Տերյան» մշակութային կենտրոն ՀԿ-ի հայկական տարազների և զարդերի հավաքածուն։

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 12 Հուլիս 2023 Տեղի ունեցավ թվով 6-րդ «Ոչխարների խուզման» փառատոնը
  • 16 Մայիս 2021 Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը
  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2025. All rights reserved.