• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Ֆերմերի Անկյուն / Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • Անասնապահի ուղեցույց
    • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
    • Ինֆեկցիոն հիվանդություններ
    • Մակաբուծային հիվանդություններ
  • Անասնապահի օրացույց

Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում

Այս բաժնում ներկայացված է բնական կերհանադկաների, արոտավայրերի և խոտհարքների կայուն և արդյունավետ կառավարման և արոտավայրերի մշտադիտարկման վերաբերյալ տեղեկատվություն: 

Արոտների ենթակառուցվածքների մոնիթորինգի, շահագործման ու սպասարկման կանոնները և միջինացված ծախսերը ներկայացնող ուղեցույց

Սույն փաստաթուղթը նախատեսված է աջակցելու տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ) կազմակերպել արոտների ենթակառուցվածքների վիճակի գնահատման ու վերահսկման նպատակով իրականացվող արոտների ենթակառուցվածքների մոնիթորինգ, ինչպես նաև գնահատել աշխատանքների իրականացման ծախսերը՝ համայնքի բյուջեում դրանք ներառելու նպատակով:

Բեռնել նյութն ամբողջությամբ

Արոտի կայուն կառավարման առավելությունները

Արոտավայրը էկոլոգիական և արտադրական նշանակությամբ կարևոր ռեսուրս է: Բացի գյուղատնտեսական կենդանիների արածեցման համար օգտագործվող ռեսուրս, արոտավայրը նաև միջավայր է, որտեղ իրենց զարգացումն են ապրում բուսական և կենդանական աշխարհի տարատեսակ ներկայացուցիչներ: Արոտավայրերն օգտագործվում են նաև մեղվաբուծության, որսորդության, դեղաբույսերի հավաքման, զբոսաշրջության և հանգստի նպատակով:

Այնուամենայնիվ, չնայած դրանց կարևորությանը՝ արոտավայրերի արտադրողականությունը տարեց տարի ընկնում է մարդու կողմից ոչ արդյունավետ և տարերային օգտագործման հետևանքով: Արդյունքում՝ կտրուկ նվազում է արոտավայրերի բերքատվությունն ու որակը՝ բացասական անդրա­դառնալով անասնաբու­ծական արտադրանքի ծավալի վրա: Արոտավայրի արտադրողականության պահպանման և վերականգնման համար լավագույն տարբերակ է արոտի կայուն կառավարումը, ինչը քիչ ծախսատար և բարձր արդյունավետություն ապահովող միջոց է: Բեռնել նյութն ամբողջությամբ  

Արոտավայրերի ու խոտհարքների կայուն կառավարման պլանների կազմման և իրականացման ուղեցույց

Ուղեցույցի նպատակն է Հայաստանի բնական արոտավայրերի կայուն կառավարման կարգերի ու ծրագրերի մշակման կազմակերպումը, հիմք ընդունելով գիտական հիմնավոր մոտեցումները: Ուղեցույցում ներկայացված են արոտավայրերի և խոտհարքների կառավարման գործառույթի անհրաժեշտ միջոցառումներն ու գործելաձևերը: Ուղեցույցում ներառված մեթոդաբանությամբ արոտների կայուն կառավարման ծրագրերի մշակումն և արդյունավետ օգտագործման կազմակերպումը հնարավորություններ կձևա­վորի` լուծելու ոչ միայն բնական արոտների պահպանման, վերականգնման և արդյունավե­տացման խնդիրները, այլև էապես կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, ընդ­հանուր կենսաբազմազանության խոցելիության ռիսկերի կրճատմանը, էկոհամակարգերի բնականոն զարգացմանը, ինչպես նաև կերարտադրության համակարգի բարելավմանն ու անասնապահական մթերքների արտադրության ծավալների մեծացմանը: Բեռնել նյութն ամբողջությամբ

*Ուղեցույցը նախատեսված է գյուղատնտեսական բնագավառի մասնագետների, կերարտադրությամբ և անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար:

Արոտավայրերի մշտադիտարկման ձեռնարկ. Հայաստան

Ձեռնարկի նպատակն է Հայաստանի արոտավայրերի վիճակի բազմակողմանի և օբեկտիվ մշտադիտարկման կազմակերպումը` հիմք ընդունելով գիտական հիմնավոր մոտեցումները: Վերջնարդյունքում տրամադրվում են արոտավայրերի կայուն օգտագործմանն (կառավարմանը) ուղղված հիմնավոր առաջարկներ, որոնք հնարավորություն կընձեռեն ոչ միայն բարձրացնել արոտավայրերի արդյունավետությունը ու դրանով պայմանավորված անասնապահական մթերքների արտադրության ավելացումը, այլև էապես կնպաստեն բնական կերհանդակների պահպանմանը, վերականգնմանը, կենսաբազմազանության խոցելիության կրճատմանը ինչպես նաև բնական համակեցությունների և էկոհամակարգերի կայուն զարգացման ապահովմանն ապագայում: Բեռնել նյութն ամբողջությամբ  

*Ուղեցույցը նախատեսված է գյուղատնտեսական բնագավառի մասնագետների, կերարտադրությամբ և անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար:

Բնական կերհանդակների արդյունավետ կառավարում

Այստեղ ներկայացված են արոտավայրերի կառավարման ճիշտ համակարգի մշակումն ու կայուն իրականացումը, ինչը հնարավորություն կնձեռի լուծել ոչ միայն բնական կերհանդակների պահպանման , վերականգնամն և արդյունավետ օգտագործման խնդիրները, այլև կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը: Բեռնել նյութն ամբողջությամբ

*Ուղեցույցը նախատեսված է գյուղատնտեսական բնագավառի մասնագետների, կերարտադրությամբ և անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար:

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 18 Հունիս 2022 «Աշխարհով մեկ» հաղորդման անդրադարձը Սյունիքի անասնաշուկայից
  • 16 Մայիս 2021 Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը
  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2023. All rights reserved.