Հացենի պանդոկ
Հացենի պանդոկը գտնվում է Սյունիքի Անասնաշուկայի տարածքում՝ Հայաստանի ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկի` Տաթևի վանքի ճանապարհին: «Հացենին» իր դռներն է բացել 2015թ., և մինչ այսօր պանդոկի հյուրընկալ անձնակազմը իր այցելուների համար ապահովում է հայկական ավանդական ուտեստների լայն տեսականի և ջերմ ու տաքուկ մթնոլորտ:
Նրանց համար, ովքեր նախընտրում են ճաշել հարմարավետ միջավայրում, «Հացենի» պանդոկն առաջարկում է ավանդական ոճով կահավորված գեղեցիկ սրահ: Մեր կողմից առաջարկվող ամենահամեղ ուտեստները կարող եք վայելել նաև պանդոկի բացօթյա տարածքում: Հիասքանչ բնությունը, մաքուր օդը, աներևակայելի անդորրը և գյուղական միջավայրը մեր պանդոկի հիմնական հատկանիշներն են:
«Հացենի» պանդոկը անտարբեր չի թողնի նաև մանուկներին: Մինչ դուք կվայելեք ձեր հանգիստը, ձեր երեխաները կարող են աներևակայելի զգացողություններ ապրել՝ կվադրոցիկլ վարելով, խաղալ պանդոկի մանկական խաղահրապարակում կամ պարզապես զբոսնել Սյունիքի Անասնաշուկայի տարածքում և ծանոթանալ ընտանի կենդանիներին:
«Հացենի» պանդոկը իր ջերմ և ընկերական միջավայրով իդեալական վայր է ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ պանդոկում ձեր ճաշակած բոլոր ուտեստները պատրաստված են բացառապես բնական և թարմ սննդամթերքից` արտադրված տեղական ֆերմերների կողմից: Այցելելով «Հացենի» պանդոկ` դուք ոչ միայն կանցկացնեք անմոռանալի ժամանակ, այլև կնպաստեք տեղական ֆերմերների եկամուտների բարձրացմանը և տարածաշրջանի զարգացմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուքյան էջը կամ գրել մեզ hatseni@animalmarket.am էլ. հասցեով: