2019-05-02
«Անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումները» թեմայով համաժողով
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մայիսի 2-4-ը ք. Ջերմուկում անցկացվելու է «Անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումները» թեմայով համաժողով:
Համաժողովի նպատակն է երիտասարդ ֆերմերներին ծանոթացնել անասնապահության վարման նորարարական և արդյունավետ մոտեցումներին, խթանել դրանց կիրառումը ՀՀ գյուղական համայնքներում: Համաժողովին կմասնակցեն 100-ից ավել անասնապահ ֆերմերներ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Լոռվա մարզերից:
