2017թ. Ոչխարների Խուզման Փառատոնը կանցկացվի Սյունիքի Անասնաշուկայի տարածքում
Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ն /ՌԶԳ ՀԿ/, համագործակցելով IDeA հիմնադրամի հետ, ս.թ. հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղական բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում կազմակերպում է Ոչխարների Խուզման Փառատոն: Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
Փառատոնի ծրագիրն ընդգրկելու է՝
- Ոչխարների խուզման մրցույթ համայնքների միջև
- Ցուցահանդես-վաճառք
- Այլ մրցույթներ և խաղեր
- Ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, սպորտային միջոցառումներ, երեխաների համար նախատեսված այլ խաղեր
Բոլոր հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից (Food Court):
Տարածքում կգործի նաև բացօթյա սրճարան և մանկական խաղահրապարակ:
ՕՐԱԿԱՐԳ
12.00 Բացման պաշտոնական արարողություն
12.25 The Time Project խմբի ելույթ
13.00 Ոչխարների խուզման մրցույթ (I փուլ)
13.30 Համերգային ծրագիր
14.00 Ոչխարների խուզման մրցույթ (II փուլ)
14.30 Սպորտային միջոցառում
15.00 Ոչխարների խուզման մրցույթ (III փուլ)
15.30 Համերգային ծրագիր DJ Mish
16.00 Ոչխարների խուզման մրցույթ (IV փուլ)
16.30 Համերգային ծրագիր
16.50 Խուզման մրցույթի ամփոփում, մրցանակաբաշխության արարողություն
17.20 Շուրջպար
Հետևե՛ք նորություններին նաև փառատոնի ֆեյսբուքյան էջում: /SheepShearingFestival/