• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Նորություններ / «Ոչխարների Խուզման Փառատոն-2019»

Նորություններ

  • Հայտարարություններ
  • Միջոցառումներ
  • Այլ
2019-06-08

«Ոչխարների Խուզման Փառատոն-2019»

Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվեց Ոչխարների խուզման հինգերորդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) կողմից։Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:  Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2500 մարդ Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերից, Երևանից, ինչպես նաև արտասահմանից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Այս տարի, համեմատած նախորդ տարիների, ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը թե՛ մասնակից համայնքների և թե՛ արտադրողների առումով: Սյունիքից և Վայոց Ձորից բացի ներկայացված է եղել նաև Շիրակի մարզը: Ոչխարների խուզման մրցույթին այս տարի մասնակցել են 16 խուզ անողներ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից: Հաղթող է ճանաչվել Զաքարյան Էդգարը Շաքի բնակավայրից:

Փառատոնին ներկա էին  մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ղեկավար՝ Մուրադ Սիմոնյանը և Սննդի անվտանգության պետական տեսչության Ղեկավարի տեղակալ էդգար Ճաղարյանը,  ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն՝  Ստեֆանո Լազզարոտտոն:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ 4 փուլով, Նոր Զելանդիայից հրավիրված խուզ անողի ցուցադրական խուզում, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերի համայնքների արտադրողները:

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 18 Հունիս 2022 «Աշխարհով մեկ» հաղորդման անդրադարձը Սյունիքի անասնաշուկայից
  • 16 Մայիս 2021 Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը
  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2023. All rights reserved.